top of page
Search

Եղանակը Հայաստանում


Հանրապետության տարածքում` հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36 +38 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27+30, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28, Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23 +28, Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +32, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +28, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +32 +36, Արարատում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +36 +38, Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +38, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25+28, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +35+38, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +32 +36, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +26 +30, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +30 +35։

0 comments

Comments


bottom of page