top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +35 +37 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28+30, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28, Լոռիում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +25 +30, Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +27 +32, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +24 +28, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +31 +35, Արարատում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +35 +37, Արմավիրում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +35 +37, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25+28, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +35+37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +30 +35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25 +28, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +29 +34։

0 comments

תגובות


bottom of page