top of page
Search

Եղանակը Հայաստանում

Հայաստանի տարբեր շրջաններում հուլիսի 21-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Արագածոտնի նախալեռներում եւ Կոտայքում երեկոյան ժամերին կնկատվի հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+29, Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+36, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27, Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+25, Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+31, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37, Արարատում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +37+39, Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +33+36, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+29, Արցախում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+36։

 
 

Comments


bottom of page