Եղանակը Հայաստանում
Հայաստանում հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին հարավարևելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22 +24, վաղը ցերեկը՝ +37 +39 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +31, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +34 +37, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +24 +28, Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ + 24 +29, Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ + 30 +34, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +26 +29, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +35 +39, Արարատում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40, Արմավիրում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +38 +40, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +29, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22 +26, ցերեկը՝ +38 +40, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +34 +38, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +28 +32, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +33 +38։
Comments