Եղանակը Հայաստանում. լեռնային շրջաններում թաց ձյուն է սպասվում
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին՝ մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է մինչեւ 6 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը 10-ից 12 աստիճան տաքություն
Շիրակում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 5 + 8,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 4 + 6,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 7 + 10,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 3 + 6,
Լոռիում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 8 + 13,
Տավուշում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ + 10 + 15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 8 + 12,
Արարատում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 14,
Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 12 + 14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 6 + 10,
Արցախում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 9 + 12։
Comments