ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ երկրների կողմից սպառազինության համատեղ գնման ծրագրերը
ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ երկրների կողմից սպառազինության համատեղ գնման ծրագրերը, հաղորդում է Politico-ն։ «Եվրոպական բյուջեում միջոցներ ներդնելով՝ մենք խթան ենք հանդիսանում անդամ պետությունների համար, որոնց մեծ մասը հայտարարել է պաշտպանական ծախսերի զգալի ավելացման մասին»,-ասել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը։ Մայիսին ԵՀ-ն հայտարարել է Ուկրաինայի պատերազմի համատեքստում ԵՄ պաշտպանական ներուժի ուժեղացման մասին։
Comments