ԵՀ-ն Գերմանիայի հետ քննարկում է 200 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթը
ԵՀ-ն Գերմանիայի հետ քննարկում է 200 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթը, որը քննադատների խոսքով, կխաթարի մրցակցությունը բլոկում՝ գերմանական բիզնեսին առավելություն տալով, հաղորդում է Reuters-ը։ 200 միլիարդ եվրո արժողությամբ «անվտանգության վահանը», ներառյալ գազի գնի իջեցումը եւ վառելիքի վաճառքի հարկի նվազեցումը, կոչված է պաշտպանելու ընկերություններին եւ տնային տնտեսություններին էներգիայի գների կտրուկ աճի ազդեցությունից: «Մենք լիովին հավատարիմ ենք հավասար մրցակցային պայմանների եւ միասնական շուկայի պահպանմանը եւ սուբսիդիաների համար վնասակար մրցավազքներից խուսափելուն»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում: «Մենք այդ հարցով կապի մեջ ենք Գերմանիայի իշխանությունների հետ»,-հավելել է նա։
Comentarios