Եկեք հասկանանք քանի հոգի ենք մնացել, որ պատրաստ է կռվել, թուրքի ստրուկ չդառնալ. Կարին Տոնոյան
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է, եթե վաղը հայտարարենք համաժողովրդական ինքնազորահավաք, քանի մարդ կգա հրապարակ...... եկեք դուրս գանք, գոնե հասկանանք քանի հոգի ենք մնացել, որ պատրաստ է կռվել, որ պատրաստ չէ թուրքի ստրուկ դառնալ, գոնե իրար տեղ իմանանք, որ անհրաժեշտ պահին գտնենք իրար.... սա էլ, հո, քաղաքականություն չի: Առաջարկում եմ քննարկել, արժե՞ այսպիսի բան անել»:
Comments