top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եկել ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու. իսպանացի պատգամավոր


Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Թվիթերի» միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Նշենք, որ Ջոն Ինյառիտուն իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում:


0 comments

Comments


bottom of page