top of page
Search

ԵԿԲ-ն չի բացառել տեխնիկական ռեցեսիան եվրոգոտում


Եվրոպական կենտրոնական բանկն ակնկալում է, որ եվրոգոտու տնտեսությունը կկրճատվի այս տարվա վերջին եւ հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Դա համապատասխանում է տեխնիկական անկման սահմանմանը, որը երկու եռամսյակ անընդմեջ բացասական աճ է նշանակում, փոխանցում է Politico-ն։ «Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն իրական արդյունքները 2023-ին, բայց դա, անշուշտ, բարդ տարի կլինի, որի առաջին եռամսյակը, ամենայն հավանականությամբ, կլինի բացասական, քանի որ կարծում ենք, որ 2022-ի վերջին եռամսյակը նույնպես հավանաբար բացասական կլինի»,- Եվրախորհրդարանի տնտեսական եւ արժութային հարցերի հանձնաժողովին հայտարարել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը։ ԵԿԲ-ի սեպտեմբերյան գնահատականներն այժմ կանխատեսում են, որ 2023 թ. եվրոգոտում աճը դրական կմնա, թեեւ ցածր 0.9 տոկոսով, բայց այն նաեւ նվազման սցենար է կանխատեսում, երբ եվրոյի գոտին կրճատվում է -0.9 տոկոսով: Լագարդի խոսքով՝ անբարենպաստ սցենարի պայմաններից մեկը ռուսական գազի մատակարարումների հետագա կրճատումն է, որն արդեն տեղի է ունեցել։ «Իմ գնահատմամբ… մենք, հավանաբար, մեջտեղում ենք»,- ասել է նա։ ԵԿԲ գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնն ակնարկել է տեխնիկական անկման ռեցեսիայի հնարավորության մասին. «Եթե մենք կարծում ենք, որ մեր բազային սցենարը կայանում է նրանում, որ աճն աննշան կլինի, ապա տեխնիկական ռեցեսիան, փափուկ ռեցեսիայի մեջ ընկնելը բացառել չի կարելի»,- ասել է Լեյնը:

 
 

Comentários


bottom of page