ԵԿԲ-ն կարող է ստիպված լինել դանդաղեցնել աճը՝ ինֆլյացիան վերահսկելու համար․ Լագարդ
Եվրոպական կենտրոնական բանկը կարող է ստիպված լինել դանդաղեցնել աճը՝ ինֆլյացիան վերահսկելու համար։ Այս մասին հայտարարել է ԵԿԲ նախագահ Քրիսթին Լագարդը, հաղորդում է Reuters-ը։Հուլիսին ԵԿԲ-ն տոկոսադրույքները բարձրացրել է աննախադեպ 200 բազիսային կետով եւ խստացրել քաղաքականությունը՝ կրճատելով իր պարտքային պարտավորությունները 5 տրիլիոն եվրոյով եւ ավելի թանկ բանկային ֆինանսավորմամբ:«Մենք ակնկալում ենք տոկոսադրույքների հետագա բարձրացում»,-ասել է Լագարդը։«Տոկոսադրույքները եղել են եւ կմնան մեր քաղաքականությունը կարգավորելու հիմնական գործիքը»,-հավելել է նա։Մեկնաբանությունները ենթադրում են, որ եվրոգոտու Կենտրոնական բանկը ձգտում է պասիվորեն կրճատել իր ակտիվների գնման ծրագիրը 3,3 տրիլիոն եվրոյով, որը բաղկացած է հիմնականում պետական պարտքից։ ԵԿԲ-ի 1,5 տոկոսի մակարդակում դեպոզիտային տոկոսադրույքը մոտ է այսպես կոչված չեզոք տոկոսադրույքին, որի դեպքում բանկը չի խթանում եւ չի զսպում աճը: Չեզոք տոկոսադրույքի գնահատումների մեծ մասը տատանվում է 1,5-2 տոկոսի սահմաններում, ինչը ենթադրում է, որ սպասվող դեկտեմբերյան բարձրացումից հետո «ակոմոդացիա» չի լինի։Խնդիրն այն է, որ 10,6 տոկոս ինֆլյացիան շատ ավելի բարձր է, քան ԵԿԲ-ի 2 տոկոս թիրախային ցուցանիշը, եւ նույնիսկ ռեցեսիան, որը գրեթե անխուսափելի է ձմռան ամիսներին, դժվար թե թուլացնի գների ճնշումը այնքան, որ ԵԿԲ-ն թույլ տա հապաղել։
Comments