top of page
Search

ԵԿԲ-ն ավելի քան 11 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը



Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) վերջին ավելի քան 11 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել եվրոգոտում առկա գնաճը։ Բանկը տոկոսադրույքը բարձրացրել է 50 բազիսային կետով(0,5 տոկոսով)` հասցնելով այն 0-ի եւ ամբողջ տարվա ընթացքում աճ է նախատեսում: Հայտնի է, որ մինչեւ հունիս 12-ը սպառողական գներն աճել են 8,6 տոկոսով, ինչը զգալիորեն գերազանցում է բանկի նպատակային 2 տոկոս ցուցանիշը: Որոշ կենտրոնական բանկեր, ներառյալ Անգլիայի բանկը, բարձրացնում են հիմնական տոկոսադրույքը, քանի որ գներն արագորեն աճում են: BBC լրատվականը նշել է, որ էներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճը հանգեցնում է գնաճի ցուցանիշի բարձրացմանը:

 
 

Comments


bottom of page