Search

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը

Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից: Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ: Այս կապակցությամբ, մենք՝

- ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,

- դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,

- վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,

- դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել,-նշված է հայտարարության մեջ: Գրավոր հայտարարությանը նաեւ միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից:

ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում

Մենք պետք է համահայաստանյան բուռն, հետևողական պահանջով ստիպենք, որպեսզի այս մարդը հեռանա. Սաղաթելյան

Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ

Ստեղծվել է Սյունիքում առկա և հնարավոր խնդիրներին արձագանքող միջգերատեսչական աշխատանքային խումբ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուենդի Մորթնի հետ

«Այբ» հիմնադրամը հայտարարություն է տարածել

ԵՄ-ը Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավարին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: