Search

Եթե որևէ մեկը կփորձի 2022-ին կառուցել ինքնակամ շինություն, ապա այդ շինությունը ենթակա կլինի քանդման

Այսուհետ ցանկացած շինություն կառուցելիս պետք է լինի թույլտվություն ու նախագիծ. Առանց նախագծման որեւէ շինության կառուցումը ՀՀ-ում արգելվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա էլ ժամկետ ենք սահմանել, որ ինքնակամ կառույցները հաշվառենք եւ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնենք: Այստեղ մեր հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչպես ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում ՀՀ-ում ինքնակամ կառույցների բուտ տեղի չունենա: Մինչեւ 2025-ի հունվարի 1-ը կարելի է անսահմանափակ քանակությամբ ինքնակամ կռույցներ ստեղծել: Այս ռիսկերը ոնց ենք կառավարելու»,-ասաց նա: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուերն Թովմասյանը նշեց, որ 2021-ին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում ֆիքսված են մինչեւ 2021-ը կառուցված ինքնակամ շինությունները: Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այսինքն մենք երաշխիքներ ենք ստեղծում, որ եթե որեւէ մեկը կփորձի 2022-ին կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնել, մենք երաշխիքներ ենք ստեղծել, որ դա տեղի չի ունենա եւ այդ ինքնակամ շինությունը ենթակա կլինի քանդման»:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png