Search

Եթե կարելի է 1 քննություն կազմակերպել, ինչո՞ւ չի կարելի 2-րդը կազմակերպել․ Ատոմ Մխիթարյան



Կրթության նախարարության որոշումը կարծես լավություն լինի երեխաներին, թե տեսեք՝ քննություն եք հանձնելու, բաց թողած դասերը չեք անելու, դա ինչ է՝ լավությո՞ւն է երեխաներին, չեմ կարծում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Անդրադառնալով կիսամյակային գնահատմանը՝ նա նշեց, որ նախարարությունն, ըստ էության, հաստատեց իր պնդումը, որ հեռավար ուսուցումը ձևական բնույթ է կրում և, ըստ էության, ոչինչ չի տալիս աշակերտներին և ուսանողներին։

«Նրանք պարզապես, ժամանակ են անցկացնում։ Նախարարության որոշումը, որ կիսամյակային գնահատականները դրվելու են մինչև մարտի 13-ը դրված գնահատականների հիման վրա, ըստ էության նշանակում է, որ մարտի 13-ից այս կողմ ինչ արել են՝ ոչինչ պետք չէ գնահատել, քանի որ որևէ կերպ չի վերահսկվում ուսուցման որակը, ստուգելու ձև չկա»։

Անդրադառնալով դպրոցական ավարտական քննությունների չեղարկմանը, իսկ բուհերի ընդունելության համար ընդամենը մեկ քննություն հանձնելուն, նա նշեց, որ դա անարդար վերաբերմունք է ուսանողների, աշակերտների նկատմամբ։

«Որովհետև որևէ մեկը մեղավոր չի, որ նախորդ տարի է ավարտել կամ ավարտելու է հաջորդ տարի, նրանց և այս տարի ավարտողների միջև հստակ տարբերություններ է դրվում։ Մինչդեռ, կարելի էր պարզապես կիսամյակը երկարացնել և մտածելով, որ մայիսի կեսից հնարավոր կլինի վերադառնալ դպրոց, ամռան մեկ ամսում լրացնել բացը։ Դասերը կլրացնեին, հետո մարդավարի քննություններ կազմակերպեին կամ ընդհանրապես քննությունները պետք է հանվեն։ Ոչ միայն այս տարի, այլև հաջորդ տարիներին թող չլինեին քննություններ, այդպես կհասկանայինք, որ արդար մոտեցում է ցուցաբերվում, բայց այսպես ընտրողաբար մոտեցումը և ծնողների, և աշակետների և դասավանդողների մոտ դժգոհություն է առաջացնում, որովհետև անհասկանալի և քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց լուծումներն այդ 1-2 տողանոց որոշումներով չի տրվել»,-ասաց նա։ Անդրադառնալով հաջորդ ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու և շաբաթ օրերի հաշվին այս տարվա բացը լրացնելուն՝ նա ընդգծեց, որ բոլորի համար էլ հասկանալի է, որ նման բան չի լինելու 1 շաբաթում լրացնելո՞ւ են 2-3 ամսվա բացը։ Եվ հետո, եթե այս կիսամյակը աշակերտն ավարտեց ու տեղափոխվեց հաջորդ դասարան՝ այդ բացը լրացնելն ինչպե՞ս եք ստուգելու, լրացվե՞ց, թե՞ չլրացվեց։ Ամեն ինչ ստացվում է, որ ձևական եղավ, և այդ ձևականությունները շարունակվելու են, արդյունքում գիտելիքների պաշարն էապես տուժելու է, հատկապես, որ պաշտոնապես հայտարարվել է, որ առավելագունը աշակերտների 80 տոկոսն է, որ մասնակցում է հեռավար ուսուցմանը, իսկ մնացած 20 տոկոսն ի՞նչ անեն, այդ գիտելիքների պաշարն ընդհանրապես չի լրացվելու։ Մինչդեռ կրթությունը, եթե մեկ անգամ քանդեցիր՝ այլևս հավաքել չի լինի»,-ասաց նա։

Ըստ փորձագետի՝ բացը լրացնելու համար պետք էր ամռան ամիսների հաշվին երկարացնել երկրորդ կիսամյակը, հնարավորություն տրվեր գիտելիքների պաշարը լրացնելու, դասերը կազմակերպելու՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով, ապա միայն փոխադրումը կազմակերպել։ Դիտարկմանը, թե քննությունները կարող էին խոչընդոտել զորակոչի կազմակերպմանը, նա նշեց, որ զորակոչը միայն ավարտական դասարաններին է վերաբերում, մյուսներին չի վերաբերում։

«Լավ, զորակոչի համար կարելի էր բացառություն անել ավարտական դասարանների համար, մյուսների դեպքում կարծում եմ՝ անտեղի էր, քանի որ միանշանակ լրացնել հնարավոր չի լինելու։ Եթե նախարարությունը գտնում է, որ կարելի է 1 քննություն կազմակերպել, ապա ինչո՞ւ չի կարելի 2-րդը կազմակերպել, եթե կարելի է 1 անգամ քննություն կազմակերպել, ինչո՞ւ չի կարելի թեկուզ կարճեցված դասեր կազմակերպել կամ պարապմունքներ անել, մայիսի կեսից հետո, միանշանակ, կարելի էր կազմակերպել»,-ասաց նա։

https://armdaily.am/?p=89998&l=am&fbclid=IwAR3ArQ7FmYX23EZPcEZAdlO8uy92Em46GO7PmuC0TD0i4deJsN9BoVa98uA

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png