Search

Եթե դեմարկացիա չկա, ոնց հասկանանք, որ դրանց զորքը կանգնած է. Արման Աբովյան



Խնդիրն այն է, որ իշխանություններն այսօր կրկին ցույց տվեցին, որ կարեւորագույն ինստիտուտը՝ Ազգային ժողովը, որն ըստ էության, գերգույն ինստիտուտն է Հայաստանում, իրենք փաստացի քաղաքական բոյկոտ են անում, եթե որեւէ հարց իրենց օրակարգից դուրս է: ԱԺ-ի ղեկվարությունն ու «Իմ քայլի» անդամները տեսաք, որ չեկան ԱԺ խորհրդի նիստին: Դա նշանակում է, որ կամ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը, կամ որոշել են ձեռքը թափ տալ ամեն ինչի վրա ու չգիտեմ ինչ օրակարգով շարժվել, որովհետեւ սա օրակարգ չէ: Սա զավեշտալի իրավիճակ է: Զարգացումներն իրենք են լարում: Մենք միշտ ասել եւ կրկնելու ենք, որ կանենք հնարավորն ու անհնարինը, որ չլինեն ըդնհարումներ, բախումներ: Իսկ միակ տարբերակը, որ դա չլինի, գործընթացները հասկանալի դաշտ բերելն է, իսկ իշխանությունը հասկանալի դաշտից դուրս է ընկել»,-այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Եթե իրենք այդքան մտահոգ են ռազմական դրությունով եւ պնդում են, որ օրինակ, Սյունիքում իրավիճակը ոչ թե լավ է, այլ անվտանգության առումով երաշխիքներ կան, թող մի հատ գնան Սյունիք ու նայեն թուրք զինվորին, որ կանգնած է հայկական հողում, ինչքան էլ իրենք պնդեն ու հղումներ անեն Ադրբեջանի տրածքային ամբողջականությանը: Զավեշտալի է, երբ հարց ես տալիս, ասում ես՝ հարվային ամենառաանցքային ճանապարհի վրա մի քանի կետում Ադրբեջանի զինուժն է կանգնած, ասում են՝ դե գիտեք ինչ կա, դա իրենց միջազգային սահմաններն են: Զուգահեռ ասում են՝ դեմարկացիա չկա: Բա եթե դեմարկացիա չկա, ոնց հասկանանք, որ դրանց զորքը կանգնած է»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե ռազմական հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Թույլ տվեք գնահատական չտամ: Ես գիտեմ միայն մի բան, որ յն ինչ կատարվել է, այն հայտարարությունները, որ հնչեցվել են, իրենք իրականում ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն: Ես ցավում եմ, որ իրենք տեղյակ չեն, թե դա ինչպես է կատարվում: Փորձել պտտեցնել իրավիճակը, դա բերում է ծանրագույն իրավիճկի: Մենք այսօր փաստացի ապրում ենք ծանրագույն ճգնաժամի մեջ»:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: