Search

Եթե ամուսինս ողջ լիներ, իմացեք, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն. Նաիրա Զոհրաբյան



Հայաստանում վերջին երկու ամսվա ընթացքում 3 հարսանիք ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երկրում ձևավորված ատելության մթնոլորտի հետևանքներին: Նա առաջարկեց լուծում գտնել ստեղծված իրավիճակում: «Սա հնարավոր չէ, ի վերջո ինչ-որ մեկի համբերությունը կարող է հատել, եթե տեսնի` իր կնոջ, իր մերձավորի, իր հարազատի վերաբերյալ սեռապաթոլոգիկ հայհոյանքներ են գրում: Ես առաջարկում եմ` օգնեք մեզ, նաև միասին կազմակերպենք քննարկում, լավը չի լինի այս տարբերակը, առաջարկեք ձեր տարբերակը: Այս խնդիրը պետք է լուծվի, և նաև լրատվամիջոցները, որոնք շատ են կարևորում իրենց պրոֆեսիոնալիզմը, որոնք շատ կարևորում են, որ իրենց էջ չմտնեն, հայհոյանք կարդալու համար: Խմբագիրներից մեկն ինձ ասաց, որ իրենք փորձել են մի քանի օր փակել մեկնաբանությունների տիրույթը, դիտումները պակասել է: Դե թող պակասի, դե թող չմտնեն նրանք, ովքեր մտնում են հայհոյանք գրելու համար»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պարտավոր են դառնալ այս իրավիճակում ուղղություն ցույց տվողը. «Մենք պետք է դառնանք այն չափորոշիչը, որ կարող է ինչ-որ խաղի կանոններ փոխել հանրության մեջ: Ես մտածում եմ, որ եթե Սամվելը ողջ լիներ, իմացեք, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն, այդ մտավորական մարդը գնալու էր նստեր: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ գնալու էր գտներ և լինելու էր սամասուդ, վենդետա: Ինքը չէր նայելու, ով է, ինչ է, ասելու էր` իմ կնոջը դու վիրավորել ես»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia