top of page

Եթե Աղավնո գյուղն էլ հանձնվի, ապա Գորիս-Ստեփանակերտ մայրուղին կփակվի. Րաֆֆի Հովհաննիսյան

  • Anews
  • Aug 5, 2022
  • 1 min read



Եթե Բերձորը եւ Աղավնոն հանձնվեն, ապա քայլ առ քայլ կվերադառնանք Արցախի նախկին գոյավիճակին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Բերձորի հանձնումը եւս մեկ քայլ է Արցախի հայաթափման ուղղությամբ, եւ եթե Աղավնո գյուղն էլ հանձնվի, ապա Գորիս-Ստեփանակերտ մայրուղին կփակվի:

«Պաշտոնական Բաքուն դեռեւս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Այդ դրույթների կետերը չեն արժանացել ժողովրդի հավանությանը, բայց դե ֆակտո գործում է: Ադրբեջանը թող կատարի իր պարտավորությունները: Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան հայրենիք,  Հայաստանի սահմաններից օտար զորքերը պետք է  դուրս գան: Դրանից հետո նոր բանակցությունների վերսկսում, ճանապարհների, գաղթականների եւվ այլ հարցերի քննարկում կարող է տեղի ունենալ»,- ասաց նա:

Հովհաննիսյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է սանձեն այն կողմին, որը խախտում է տարածաշրջանային անվտանգությունը եւվ խաղաղությունը:

 
 
 

Comments


bottom of page