Search

Եզդիների առաջնորդները կոչ են անում աշխարհին կանխել Թուրքիայի կողմից ցեղասպանությունը

Եզդի քաղաքական գործիչ Մերվան Բեդելը սպանվել է Թուրքիայի կողմից, Թուրքիան վրեժ է լուծել Շենգալում ԻՊ-ի պարտության համար։ Այս մասին Morning Star-ին ասել է տարածաշրջանային ինքնավար վարչակազմի համանախագահ Ռիհեմ Հեսենը։ Նա Թուրքիային մեղադրել է ջիհադիստների գործը շարունակելու մեջ եւ միջազգային հանրությանը քննդատել եզդիների ցեղասպանության հերթական փորձի մասին լռելու համար: Բեդելը սպանվել է, երբ ավտոմեքենան, որով նա շրջում էր երկու փոքր երեխաների հետ, հրթիռակոծվել է Շենգալի դպրոցի մոտ։ Թուրքական լրատվամիջոցները փորձել են հիմնավորել պայթյունը՝ պնդելով, որ նա Սինջարի դիմադրության ուժերի (YBS) ռազմական հրամանատարն է, սակայն նա հրաժարվել է այդ դերից ամռանը, երբ ընտրվել է շրջանային ինքնավար վարչակազմի համանախագահ։ Թուրքիան ակտիվացրել է հարձակումները Շենգալի վրա, որտեղ նրան մեղադրում են մի շարք ռազմական հանցագործությունների եւ հազարավոր տեղահանված եզդիների վերադարձը կանխելու մեջ։ YBS-ի հրամանատար Սեյիդ Հեսենը սպանվել է օգոստոսին, երբ մեկնում էր Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Հադիմիի հետ հանդիպելու: Ընդամենը օրեր անց ութ մարդ, այդ թվում՝ չորս բուժաշխատող, զոհվել է, երբ թուրքական ինքնաթիռը հարվածել է Շենգալի հիվանդանոցին: Չնայած դրան՝ ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունը լռում են, եւ Հեսենն ասել է, որ դա նրանց մեղսակից է դարձնում Թուրքիայի կողմից ցեղասպանությանը։ «Ինչո՞ւ են Մարվան Բեդելի, Սեյիդ Հեսենի եւ Զերդեստ Սենգալիի նման մարդիկ թուրքական պետության թիրախում հայտնվում: Իհարկե, սա վրեժ է ԻՊ-ի համար»,-ասել է նա:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png