Search

Եգիպտոսում խիստ խնայողության ռեժիմ է ներդրվել ուկրաինական ճգնաժամի պատճառով


Եգիպտոսի կառավարությունը բյուջեի խիստ խնայողության ռեժիմ է ներդրել մինչեւ ռուս-ուկրաինական ճգնաժամի ավարտը։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր Սաադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Կառավարությունը երեքշաբթի կայացած նիստին հաստատել է 2022-2023 ֆինանսական տարվա (սկսվում է հուլիսի 1-ին) երկրի բյուջեի նախագիծը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան, ենթակա է փոփոխությունների։ «Այն բնութագրվում է առավելագույն ֆինանսական կարգապահության կիրառմամբ եւ նվազագույն ծախսերով՝ սոցիալական ոլորտից բացի»,- ասել է նա։ Al Hayat TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սաադն ասել է, որ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում կրթության, առողջապահության եւ պետական ​​ծրագրերի հետ չկապված ծախսային հոդվածները ենթակա են կրճատման։ Պաշտոնյան խնայողության ռեժիմի ներդրումը բացատրել է «ուկրաինական ճգնաժամով»։ Նախօրեին Եգիպտոսի ֆինանսների նախարար Մուհամեդ Մաայիթն ասել էր, որ ի կատարումն նախագահի հրահանգների, 130 միլիարդ եգիպտական ​​ֆունտի (ավելի քան 7 միլիարդ դոլար) ֆինանսական եւ սոցիալական պաշտպանության միջոցառումների փաթեթ է մշակվել՝ գլոբալ տնտեսական խնդիրների հետեւանքների հաղթահարման համար։ Այդ միջոցները կուղղվեն ապրիլի 1-ից կենսաթոշակները 13 տոկոսով բարձրացմանը, նվազագույն բազային դրույքաչափ ստացող տարբեր կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերի 8-15 տոկոսով բարձրացմանը, քաղծառայողներին ամսական պարբերական հավելավճարներ վճարելուն, ինչպես նաեւ բնակչության համար ֆինանսական աջակցության մի շարք այլ միջոցառումների ապահովմանը: Վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրում հիմնական պարենային ապրանքների գների աճ է գրանցվել, ինչը մանրածախ առեւտրականները հիմնականում բացատրում են համաշխարհային շուկայում էներգակիրների գների աճով ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Նախօրեին երկիրը հայտարարել էր եգիպտացիների սննդակարգի հիմք հանդիսացող չսուբսիդավորվող հացի ֆիքսված գների սահմանման մասին՝ դրանց անվերահսկելի աճից խուսափելու համար։

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png