top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եգիպտոսն ու Քաթարը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները


Եգիպտոսն ու Քաթարը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությանը:

Այդ քայլը հաջորդել է Քաթարի նկատմամբ բոյկոտի դադարեցման մասին համաձայնագրին, որը կնքվել է Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Եգիպտոսի միջեւ:

«Այսօր՝ 2021 թվականի հունվարի 20-ին, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն ու Քաթարի Հանրապետությունը փոխանակվել են երկու պաշտոնական հուշագրերով, որոնց հիման վրա երկրները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Եգիպտոսը կրկին բացել է իր օդային տարածքը Քաթարի թռիչքների համար հունվարի 12-ին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page