top of page

Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան

  • Anews
  • Jan 25, 2023
  • 1 min read

Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը: «Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,-ասել է Մարգարյանը: Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում: Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վարչության պետի խոսքով՝ սա երկար սպասված այց է, նախաձեռնությունը, հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս. Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակներում այդ մասին ևս խոսվել է: Աղասի Մարգարյանի խոսքով՝ նախագահի այդ այցը հնարավորություն է տվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանին էլ ավելի մեծ ջանքեր ներդնել, որ այցը ստացվի:

 
 
 

Comments


bottom of page