Search

ԵԱՏՄ տարածքում կգործարկվի «Աշխատանք առանց սահմանների» որոնման համակարգը


«Աշխատանք առանց սահմանների» որոնման համակարգը կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը: Ծրագրի գործարկման արդյունքում ԵԱՏՄ տարածքում կընդարձակվեն աշխատաշուկայի հնարավորություններն ու պայմանները:


ԵՏՀ կոլեգիայի նիստում Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը ներկայացրեց ԵԱՏՄ թվային օրակարգի սահմաններում մշակվող «Աշխատանք առանց սահմաններիեորոնման միասնականացված համակարգ» նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:


Զեկույցի ընթացքում նախարարը հատուկ շեշտեց նախագծի իրականացման արագությունը: Մասնավորապես՝ դրա մեկնարկի պահից իրականացվել են բոլոր կազմակերպչական միջոցառումները, ստեղծվել է տիպային-ծրագրային ապահովում, կատարվել են ինտեգրմանն ուղղված աշխատանքներ Միության բոլոր հինգ երկրներում, իսկ այսօր արդեն անց է կացվում համակարգի փորձնական շահագործում՝ հաշվի առնելով ազգային բոլոր տարրերը:


«Նախագծի իրականացման ընթացքում նկատում ենք աշխատանքների կատարման մեծ արագություն ուբարձր որակ: Համակարգի ավտոնոմ ու համալիր նախնական փորձարկումների իրականացման ժամանակ մենք Միության երկրների հետ միասին ողջ ծավալով աշխատանք տարանք բոլոր դիտողությունների և առաջարկների մասով: Անհրաժեշտության դեպքում «Աշխատանք առանց սահմաններիեորոնման միասնականացված համակարգըե նախագիծըկարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը», – ասաց ԳեղամՎարդանյանը:


Նշենք, որ համակարգի գործարկման արդյունքում կբարելավվեն աշխատաշուկայի պայմանները: Այսպես՝ Միության քաղաքացիների համար նոր հնարավորություններ կստեղծվեն աշխատանքի տեղավորմանհարցում ինչպես իրենց երկրի, այնպես էլ «հնգյակի» երկրների սահմաններում, գործատուների համար՝ աշխատակազմի որոնման համար հարթակների ցանկի ընդարձակում, անդամ երկրների համար՝ ԵԱՏՄ աշխատաշուկայի զարգացման համար ժամանակակից և արդյունավետ թվային գործիքների ներդրում:

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արման Թաթոյանը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք. ԿԳՄՍՆ

Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ․ ԱԻՆ

Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին. Ռոմանոս Պետրոսյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: