Search

ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են 2022 թ.միության միջազգային գործունեության ուղղությունները


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջնորդները հաստատել են 2022 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղություններն ու մի շարք այլ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում:

Կրեմլի ցանկում ներկայացվել է ընդհանուր առմամբ 18 փաստաթուղթ: Դրանցից են, բացի վերոնշյալներից, ԵԱՏՄ-ում փոխադրումները վերահսկելու համար նավիգացիոն պլոմբեր կիրառելու մասին համաձայնագիրը, աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին համաձայնագիրը, ապրանքափոխադրման ժամանակ, ըստ մաքսային տրանզիտի ընթացակարգի, մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակադեմփինգային, կոմպենսացիոն տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու առանձնահատկությունների մասին համաձայնագիրը:

Հաստատվել է երկու արձանագրություն ԵԱՏՄ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ որոշում է կայացվել ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրություն ստորագրելու վերաբերյալ, որը հանգեցնում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը:

Երկրների ղեկավարների որոշումների առանձին բլոկը վերաբերում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի մասին դրույթում փոփոխություններին՝ շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործառնման ապահովմանը, առկա գնահատող գործունեության պայմանների նկատմամբ համընդհանուր մոտեցումների հաստատմանը ծառայությունների միասնական շուկայի գործառնության շրջանակում:

Ընդունվել է 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության բյուջերի կատարողականի մասին հաշվետվությունը, հաստատվել է 2022 թվականի բյուջեն: Որոշում է կայացվել համատեղ միջոցառումների մասին, որոնք ուղղված են Ղրղզստանում պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակի կրճատմանը:

Բացի այդ, ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները ստորագրել են երեք հանձնարարական նավիգացիոն պլոմբում առկա տեղեկատվությունը պաշտպանելուն ուղղված միասնական միջոցառումներ մշակելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին հատվածները լիբերալիզացնելու ծրագրերի իրագործման մասին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնելու վայրի եւ օրվա շուրջ, որը, որոշման համաձայն, կկայանա հաջորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնող երկրում՝ Ղրղզստանում, 2022 թվականին:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png