top of page

ԵԱՏՄ երկրների վարչապետները ժամանել են Ղրղզստան՝ Միջկառավարական խորհրդին մասնակցելու համար

  • Anews
  • Aug 25, 2022
  • 1 min read


Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Բելառուսի վարչապետները ժամանել են Ղրղզստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին մասնակցելու, հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 25-ից 26-ը Չոլպոն-Աթա քաղաքում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակիցները կքննարկեն մի շարք արդիական հարցեր ինտեգրացիոն ասոցիացիայի շրջանակներում: «Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Ալիխան Սմաիլովը եւ ՌԴ Միխայիլ Միշուստինը»,- ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա նշել է, որ «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաեւը։ Բացի այդ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր կմասնակցի նիստին՝ Ղրղզստանի կաբինետի ղեկավար Ակըլբեկ Ջափարովի անձնական հրավերով։ Սպասվում է նաեւ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի ժամանումը, ով միջկառավարական խորհրդին կմասնակցի դիտորդի կարգավիճակով։

 
 
 

Comments


bottom of page