Search

ԵԱՀԿ-ն օգնություն չի ցուցաբերել Ղազախստանում հարձակումների ենթարկված լրագրողներին. Զախարովա

Ղազախստանում լրագրողներն անկարգությունների մասնակիցների կողմից նպատակաուղղված գրոհների են ենթարկվել, սակայն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով եւ իրական օգնություն չի ցուցաբերել։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է նման ջարդերի մի քանի օրինակներ, այդ թվում՝ Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա հարձակումը, որին, ըստ Զախարովայի, «մասնակցել են մոտ 500 հանցագործներ», որոնք զինված են եղել եւ «ջարդուփշուր են արել ամեն ինչ իրենց ճանապարհին»։ «Եւ ահա ամենահետաքրքիրը։ Ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ որեւէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն՝ ոչ ոք անգամ չի հետաքրքրվել «Միր»-ի եւ այլ լրատվամիջոցների լրագրողների ճակատագրով, էլ չասենք՝ որեւէ իրական օգնության մասին։ Ոչ ոքի մտքով անգամ չի անցել մեկնաբանել այս քարանձավային վանդալիզմը»,- ընդգծել է Զախարովան։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png