ԵԱՀԿ-ն հատուկ նիստ է հրավիրել Ղարաբաղյան հակամարտության թեմայով
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին նշված է Ալբանիայում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական էջում։
«Հատուկ նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները»,- նշված է գրառման մեջ։
Նիստին կզեկուցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նիստը կկայանա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 17։00-ին (Երևանի ժամանակով` 19։00-ին։)։
Comentários