ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. «ՌԻԱ Նովոստի»
- merikhachatryan202
- Oct 8, 2020
- 1 min read
Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ադրբեջանական կողմը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում, փակ ձևաչափով:
«ՌԻԱ Նովոստին» հաստատել է, որ այսօր Ժնև է ժամանել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում:







Comments