top of page

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից. հայտարարություն

  • Anews
  • Oct 8, 2022
  • 1 min read

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է հայ ռազմագերիների մահապատիժը: Այս մասին գրված է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում։ Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին խաղաղ բնակիչներին ուղղված այս և նախկինում արված հանցագործությունները: «Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,- ասված է գրառման մեջ։

 
 
 

Comments


bottom of page