Search

Դպրոցի գործադիր մարմինը կլինի ոչ թե ընտրովի, այլ նշանակովի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ այն համարեց անհետաձգելի: ԿԳՄՍ նխարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման եւ խրախուսման, ինչպես նաեւ հանրակրթության ներառականության եւ բովանդակային բարեփոխումներին. «Համակարգում ուսցչի մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը, այն դարձնել չափելի եւ տեսանելի, ինչպես նաեւ փոխկապակցել վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցովՆաեւ կհստակեցվի ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը՝ հրաժարվելով միատեսակ եւ միաչափ վերապատրաստումներից, եւ անցում կատարելով մասնագիտական չափորոշիչից բխող վերապատրաստումներին»,-ասաց Դումանյանը: Նշվեց, որ փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ «Տարանջատվում է դպրոցի ուսումնական եւ վարչատնտեսական կառավարումը: Վարչատնտեսական կառավարումը կիրականացվի մի քանի դպրոցների համար կենտրոնացված ձեւով: Դպրոցի գործադիր մարմնի ոչ թե ընտրովի, այլ նշանակովի լինելը թույլ կտա լուծել դպրոցների խորհուրդների ուղղորդված ձեւավորման խնդիրը, որի պարագայում կոլեգիալ մարմինը վերածվում էր ընդամենը տնօրեն-ընտրող ոչ մասնագիտական մարմնի: Խորհուրդը կունենան տնօրենին անվստահություն հայտնելու հնարավորություն՝ հավասարակշռելով նշանակման սկզբունքին: Գործող տնօրենների համար հավաստագրման գործընթացի փոխարեն կիրականացվի ատեստավորման գործընթաց, ինչի հիմքում ընկած կլինի դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը»,-ասաց նախարարը:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png