Search

Դումանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակը


ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն ողջունում եմ արվեստասեր հասարակությանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի անփոփոխ ղեկավարը 1961 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է, բեղմնավոր գործունեություն է ծավալել մեր հայրենիքում և նրա սահմաններից դուրս` աշխարհի ավելի քան 27 լեզուներով երգելով հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները: Երգչախմբի` անընդհատ նոր հորիզոններ բացող, հայ երգարվեստի ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցող գործունեությունը վառ վկայությունն է բարձր արժեքների հանդեպ երգչախմբի պատասխանատու վերաբերմունքի և յուրահատուկ առաքելության: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին և անձամբ սիրելի մաեստրոյին մաղթում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ ու նոր ներշնչանքներ»: Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև ներկա են գտնվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին նվիրված հոբելյանական համերգին: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին հնչել են հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ գործերից: Համերգը ղեկավարել են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png