Search

Դումանյանը՝ շնորհավորել է Արամ Սաթյանին


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մաեստրո, Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի այն ներկայացուցիչներից եք, ում կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են: Դուք նաև փայլուն մանկավարժ եք, որն իր ուժն ու եռանդը չի խնայում նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում` շարունակելով երիտասարդ արվեստագետներին փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքները: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ ներշնչումներ»:

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png