top of page

Դոնի Ռոստովում ԱԴԾ շենքի մոտ բռնկված հրդեհից հետո անվտանգության նկատառումներով տարհանում են մարդկանց

  • Anews
  • Mar 16, 2023
  • 1 min read

Դոնի Ռոստովում ԱԴԾ շենքի մոտ բռնկված հրդեհից հետո անվտանգության նկատառումներով տարհանում են բնակիչներին, սակայն կրակի տարածման վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մաասնագետների գնահատմամբ՝ հարեւան բազմաբնակարան շենքերի վրա կրակի տարածման վտանգ չկա։ Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ սկսվել է բնակիչների տարհանումը։ Ընթանում են քննչական միջոցառումներ»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ մարզային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Սիվերսի 20 հասցեում հրդեհի մասին: Այնտեղ է գտնվում ԱԴԾ-ի Ռոստովի մարզի վարչության շենքը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ այրվում է շենքը՝ ավտոտնակներով եւ պահեստով։ Հրդեհի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը տուժել են։

 
 
 

Comments


bottom of page