Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 395.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 393.43 դրամ (նվազել է 4.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 456.28 դրամ (նվազել է 2.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.42 դրամ (նվազել է 0.05 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-395 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 385-390 դրամով, վաճառվում է 401-410 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 5.46-6.24 դրամով, վաճառվում է 6.50-6.72 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 403-404 դրամով: Եվրոն գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 401-402 դրամով: Ռուբլին գնվում է 6.20 դրամով, վաճառվում է 6.32-6.35 դրամով:
Comments