top of page

Դոլարի էժանացման ֆոնին պղինձը թանկանում է

  • Anews
  • Mar 13, 2023
  • 1 min read

Երկուշաբթի պղնձի գինը բարձրանում է 1,1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի էժանացումը՝ ամերիկյան Silicon Valley Bank (SVB) բանկի ճգնաժամի ֆոնին,  նպաստում է հումքի պահանջարկի աճին։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,12 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիոլոգրամ) 4,049 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է  0,16 տոկոսով՝ 8 867 դոլար, ալյումինիումինը իջել է 0,64 տոկոսով՝ 2 313 դոլար, ցինկինը՝ 1,24 տոկոսով՝ 2 937 դոլար։

 
 
 

Comments


bottom of page