Search

Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ


Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին, ժամը 19:00 հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի (Ռուսաստան) ղեկավարությամբ: Համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Ելիզավետա Գլազունովա (Ռուսաստան):

Համերգային ծրագրում Վ.Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Շոստակովիչի ստեղծագործություններն են:

Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսական երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգների շարքը, Ջ.Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի նախապատրաստությանը ՝ Պեզարոյի Ռոսսինիի կոնսերվատորիայում (Իտալիա) և այլն:

2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: 2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է:

2017-ի նոյեմբերից Հարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և ձայնագրություններ է իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png