top of page

Դիվերսիայի հետևանքով կյանքից զրկված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում

  • Anews
  • Mar 6, 2023
  • 1 min read


Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։

Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ և երեխաներ։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ»։

 
 
 

Commentaires


bottom of page