Search

«Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի ԲԴԽ (ուղիղ)


«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից ենթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։ «Շարժվում ենք դեպի ԲԴԽ՝ միանալու մեր զոհված զինծառայողների ծնողներին, պահանջ ունենք բարձրացնելու»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ դատական համակարգը փաստացի գոյություն չունեցող վիճակի է հասել։ Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննություն ժամանակ հերթական խայտառակությունն է եղել. «Նույն ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ արա-ով են խոսել։ Նման վարքագիծ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Հիմա ծնողները հավաքվել են ԲԴԽ դիմաց։ Գնում ենք միանալ իրենց։ Հաստատ ասելիք ունենալու ենք»,- ասաց Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն այսօր կդիմեն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին և կպահանջեն, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: Նախօրեին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ քանի որ Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի նախագահը, նրան նույնպես պետք է ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի։ «Կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է։ Իսկ ժամը 15.30 բոլորս հավաքվում ենք այս հրապարակում։ Պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք Հայաստանում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն և ցույց տանք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու և բանակցելու»,– ասել է նա։ Նախօրեին «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը եւ Անվտանգության խորհրդի շենքը: Իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Գարեգին Նժդեհի հրապարակում:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png