Search
Դիմադրության շարժման մասնակիցները երթ են անցկացնում Երևանի կենտրոնում

Դիմադրության շարժման մասնակիցները երթ են անցկացնում Երեւանի կենտրոնում։ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է երթ անցկացնել Մեսրոպ Մաշտոցի պողոտայով։ Երթից հետո շարժման մասնակիցները կվերադառնան հետ՝ Ֆրանսիայի հրապարակ։ Երթին մասնակցում է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։