top of page

Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի համիշխանին

  • Anews
  • Nov 1, 2022
  • 1 min read

Հոկտեմբերի 28-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ) ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի համիշխան, Իսպանիայի Ուրխելի եպիսկոպոս Գերաշնորհ Ժոան-Էնրիկ Վիվես Սիսիլիային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Անդորրայի համիշխանը շնորհավորել է ՀՀ դեսպանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Անդորրայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան և կամրապնդվեն: Դեսպան Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է իր հանձնառությունը՝ ակտիվ գործունեությամբ նպաստելու երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության խորացմանը։

 
 
 

Comentários


bottom of page