top of page

Դեպի Ղարաբաղ նոր միջանցքային ճանապարհի կառուցման համար հատկացվել է 5.5 մլրդ դրամ

  • Anews
  • Aug 24, 2022
  • 1 min read



ՀՀ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր ճանապարհի 11.8 կմ հատվածի շինարարական աշխատանքների համար հատկացվել է 5.5 մլրդ դրամ (12.8 մլն դոլար)։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 24-ին կառավարության նիստին։

Շինարարական աշխատանքների համար հատկացվել է 5.4 մլրդ դրամ, տեխնիկական հսկողության՝ 54 մլն դրամ, ​​հսկողության համար՝ 33.9 մլն դրամ։

Նշենք, որ ճանապարհի այս հատվածը դեպի Լեռնային Ղարաբաղ նոր միջանցքային երթուղի է տանում։

 
 
 

תגובות


bottom of page