top of page

Դեմոկրատների 75 տոկոսը չի ցանկանում, որպեսզի Բայդեն կրկին առաջադրվի

  • Anews
  • Jul 28, 2022
  • 1 min read


Դեմոկրատների երեք քառորդը ցանկանում է, որ Դեմոկրատական ​​կուսակցությունն այլ թեկնածու ընտրի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Նրանց գրեթե մեկ քառորդը չի հավատում, որ նախագահ Ջո Բայդենը կկարողանա հաղթել առաջիկա ընտրություններում։ CNN-ի հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատների 32 տոկոսը չի ցանկանում, որպեսզի Բայդենը վերընտրվի նախագահի պաշտոնում։ Եւս 24 տոկոսն ասել է, որ չի հավատում, որ նա կարող է հաղթել հանրապետական ​​թեկնածուին 2024-ին, մինչդեռ 19 տոկոսը պետության ներկայիս ղեկավարի հետ իրենց անհամաձայնության այլ պատճառներ է նշել: Բայդենի նկատմամբ հակակրանքը հատկապես ուժեղ է մինչեւ 45 տարեկան դեմոկրատների շրջանում, որոնց 82 տոկոսը չի ցանկանում, որպեսզի նա առաջադրվի երկրորդ ժամկետի համար։ Այս տարվա սկզբին նույն հարցումը ցույց էր տվել, որ դեմոկրատների կարծիքները հիմնականում տարբեր են նախագահի վերընտրման հեռանկարի հարցում, ընդ որում 45 տոկոսն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Բայդենը նորից առաջադրվի, իսկ 51 տոկոսը՝ ոչ:

 
 
 

Yorumlar


bottom of page