Search

Դեղձի զարմանահրաշ հանքանյութերը


Դեղձը սննդարար նյութերի և վիտամինների մեծ աղբյուր է: Այն պարունակում է վիտամիններ` A, C, E, K, B1, B2, B3 B6, հանքանյութեր` կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ:      Այդ մրգի օգտագործում է կանխում է սրտանոթային, ուղեղի աշխատանքի, հիշողության կորստի հետ կապված խնդիրները: Ավելին, մասնագետները խորհուրդ են տալիս դեղձ ուտել հատկապես նրանց, ովքեր սակավարյունություն ունեն, գրգռված նյարդեր և թույլ իմունիտետ: Դեղձի մեջ առկա մագնեզիումը կանխում է օրգանիզում սթրեսը, իսկ ասկորբինային թթուն և ցինկն ամրացնում են իմունիտետը: Հարկ է ընդգծել, որ դեղձը վնասակար է շաքարային դիաբետ ունեցողների համար:      Դեղձն օգտագործում են նաև դեմքի մաշկի խնդիրների դեպքում: Դեղձով դիմակներն ունեն մաշկը ձգող, վերականգնող, փափկեցնող և խոնավեցնող հատկություն: Հակաօքսիդանտներն օգնում են ազատվել դեմքի սև կետերից:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia