Search

Դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը. Կրթության փորձագետ



Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով մեկից ավելի բուհում սովորելու հնարավորության մասին՝ ասաց.

«Դա տեսական հնարավորություն է, որը թույլ է տալիս նոր ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այստեղ, իհարկե, խոսք չի գնում վարձերի մասին, որոնք առանց այդ էլ առաջիկայում պետք է ստիպված բարձրանան, որովհետև ավելացված արժեքի հարկը, որը նախկինում չէր գանձվում ուսանողական վարձավճարներից, հիմա սկսելու է գանձվել, իսկ դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը, և լրացուցիչ դժվարություններ կառաջանան, առավել ևս, որ կրթությունն այն բնագավառն է, որ պետք է հավասարություն լինի: Պետք է հաշվի առնեն, թե ուսանողն ինչպիսի ընտանիքից է՝ հարո՞ւստ, թե՞ ոչ, իսկ փորձը ցույց է տալիս, որ ավելի վատ պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները միշտ ուսման առաջադիմության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցում, քան մյուսները, և պետք է կրթությունը, ինչքան հնարավոր է՝ լինի մատչելի, որպեսզի չկորցնենք այն տաղանդները, որ այսօր ունենք դպրոցներում և հատկապես՝ գյուղական բնակավայրերում»:

Կրթության փորձագետը նշեց՝ դրական է նաև այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:

«Ուսումնասիրել ենք Արևմտյան Եվրոպայի փորձը, որտեղ բուհերը նախապես իրենց ռազմավարությունը հայտարարում են, և այն դիմորդները, որոնք որ դիմելու են այդ բուհեր, անպայման չէ՝ դպրոցն ավարտեն, նոր դիմեն, նրանք ընթացքում արդեն դիմելու հնարավորություն են ունենում, ընդ որում՝ մեկից ավելի բուհեր: Հետո, միավորներ հավաքելուց նոր կկարողանան ընտրել, այսինքն, եթե բուհն առաջարկում է որակյալ կրթություն, և բուհի շրջանավարտները կարողանում են հեշտությամբ գտնել աշխատաշուկայում իրենց տեղը, բոլոր դիմորդները կձգտեն այդպիսի բուհեր գնալ և այդպիսի մասնագիտություններ ընտրել, ու նախապես կողմնորոշվելու համար, իհարկե, դա դրական է: Իսկ կիրառման առումով արդեն մտահոգություններ կան, որովհետև մեր ոչ կրթական համակարգը, ոչ էլ վարչական աշխատակազմը՝ և՛ բուհերում և՛ ԿԳՄՍՆ-ում, պատրաստ չեն, դրանք այս պահի դրությամբ ուղղակի գաղափարի մակարդակում են, հետևաբար՝ պետք է տեսնել՝ ինչ խնդիրներ կան, դրանք լուծել, ապա անցնել իրագործման»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը:

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունները հրաձգության մասին

Լիտվան դեմ է Ռուսաստանի նախագահի հետ ԵՄ-ի ուղիղ երկխոսությանը

«Համեմունքով հայը» ֆիլմն արդեն պատրաստ է

Համերաշխության ծրագիրը պարտվեց, հաղթեց մուրճի և մանգաղի ծրագիրը. Մարուքյան

Եվրոպան ընթանում է «բարակ սառույցի վրայով» կորոնավիրուսի դեմ պայքարում. Մերկել

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Չարչյանին. Մայր Աթոռի հայտարարությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png