top of page

Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից

  • Anews
  • Feb 15, 2023
  • 1 min read

Updated: Feb 16, 2023


Արման Բաբաջանյանին՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահին, Դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:««2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ նա Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: Ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, դատարանը պարտավորեցրել է նրան ասել հետևյալը․«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page