top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դատարանը հեռացավ` Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշում կայացնելու


Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Նախքան խորհրդակցական սենյակ հեռանալը դատավոր Արթուր Մկրտչյանը նիստի մասնակիցներին չհայտնեց, թե երբ է հրապարակվելու որոշումը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկա չէր: Նա դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ առողջական խնդիրներ ունի, և նիստը շարունակեն առանց իր ներկայության։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

0 comments

Comments


bottom of page