top of page

Դատավոր Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզ

  • Anews
  • Feb 14, 2023
  • 1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով` Մակար Կիրակոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 8-ի ԲԴԽ-18-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել հունվարի 30-ին:

 
 
 

Comments


bottom of page