top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դատավոր դառնալու համար լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել. ԲԴԽ

Հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հայտարարվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:Սա հնարավորություն կտա հավակնորդներին հատուկ կարգով որակավորման ստուգման փուլերը հաղթահարելուց հետո՝ ընդգրվել դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում 6-8 ամիս ուսուցում անցնելու:Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է: Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք  զանգահարել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն(հեռ՝ (010) 511-786, 511-816):Մանրամասները՝ հղմամբ:

0 comments

Comments


bottom of page