Search

Դատապարտում ենք ռազմական հարձակումներն Արցախում. Իտալիայի պատգամավորների պալատի անդամ



Դատապարտում ենք մարդու իրավունքների համակարգված խախտումները, ռազմական հարձակումները և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ալվիզե Մանիերո, հաղորդում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: «Մինչ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի հակամարտության վրա, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) վերսկսվել են ռազմական գործողությունները, ավելի շատ ռազմական միջոցներ ունեցող կողմը չարաշահում է թույլ տալիս ավելի քիչ միջոցներ ունեցողների նկատմամբ։ Եվ մինչ Իտալիայում և Եվրոպայում մարդիկ արդարացիորեն անհանգստացած են գազամատակարարումների հարցով, ադրբեջանցիները պայթեցրել են Արցախը մատակարարող գազատարը՝ թողնելով Արցախի բնակիչներին առանց ջեռուցման և տաք ջրի, զրկելով նրանց տաք կերակուր պատրաստելու հնարավորությունից՝ մինչդեռ դրսում ջերմաստիճանը -8 աստիճան է։ Պետք է հիշել ընթացող բազմաթիվ հակամարտությունների մասին, որոնք ուշադրությունից դուրս են մնում»,-ասել է իտալացի պատգամավորը:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png