Search

Դատախազությունն ընկնում է ծուղակը. Էլինար Վարդանյան

Գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրապարակային հայտարարությունը, որում հղում է անում 2012թ. «Հետք»-ում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և միջնորդում է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին, հարուցել է քրեական գործ: Մենք այսօր «Իմ Ձայնը» ՀԿ-ի հետ համատեղ փոքրիկ հետաքննություն էինք հրապարակել, որտեղ երևում էր պետության համար իրապես վտանգավոր սխեմա: Ուզում եմ իրավապահ մարմինների, դատախազության ուշադրությունը կրկին հրավիրել այդ հանգամանքների վրա: Եթե քրեական գործը հարուցվել է կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա, ապա մտահոգիչ է, որ այդ գործողությունների արդյունքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Անդերսոնը հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանի դաշնությունում, այն որ նա սովորական խարդախ է և մեքենայություններ է արել տարբեր երկրներում: Եվ ամենակարևորը, ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի: Իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ իրավապահների ուշադրությունը հրավիրել վերը նշված հանգամանքների վրա, հակառակ դեպքում կարելի է ընկնել լավ մշակված ծուղակը:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia